ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

XX դարասկզբի Երևանը լուսանկարներում

Երևանի անցյալը պատկերող վավերագրերից է Երևան քաղաքի պատմության թանգարանի լուսանկարների հարուստ հավաքածուն։ Թանգարանն   իր գոյության 78 տարիների ընթացքում հավաքել ու պահպանում է վավերագրական և տաղավարային ժանրի շուրջ 12 հազար լուսանկար: Գ. Թարիվերդյանցի, Փեշտմալջյանցի, Մ. Դադյանցի, Հ. Տեր-Դանիելյանի, Լ. Հարությունյանի, Ա. Տեր - Արիստակեսյանի, Հ. Մելիք-Աղամալյանի, Հ. Թարվերդյանի, Վրույր Կրտսերի, Մ. Վարդանյանի, ինչպես նաև Թիֆլիսում, Ռոստովում և այլ քաղաքներում լուսանկարչական տաղավարներ հիմնած հայ և այլազգի լուսանկարիչների՝ Երևանին և երևանցիներին վերաբերող աշխատանքներն արտացոլում են Երևանի քաղաքական անցուդարձը, տնտեսական զարգացումը, քաղաքաշինությունը, ճարտարապետությունը, գիտական, մշակութային, մարզական կյանքը և այլն։
Թանգարանի լուսանկարների հարուստ հավաքածուն յուրատեսակ կապ է ստեղծում անցյալի ու ներկայի միջև, և ծանոթությունը նրա հետ ճանաչողական մեծ նշանակություն ունի թե՛ երևանցիների, թե՛ Երևան այցելած հյուրերի համար։
 
Լուսանկարներ