Երևանը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Հայտնաբերված հնագույն բնակավայրը Շենգավիթն է, որը թվագրվում է մ.թ.ա. V-III հազարամյակներով: Դրան հաջորդում են Ծիծեռնակաբերդը, կայարանամերձ հրապարակը, Ավան, Զեյթուն թաղամասերը (մ.թ.ա. II հազ. I կես), Կարմիր բերդը (մ.թ.ա. II հազ. վերջ), Էրեբունին (մ.թ.ա. VIII դար), Թեյշեբաինին (մ.թ.ա. VII դար), Ավան-Առինջը (մ.թ.ա. II-I դդ.) և այլն: