Ծնվել է 1985թ. օգոստոսի 24-ին, Երևանում:
1991- 1999թթ. սովորել և ավարտել է Երևանի հ. 111 դպրոցը:
1999-2001թթ․ սովորել և ավարտել է Երևանի հ. 17 ՄՏՈՒ-ն։
2020-2024թթ․ սովորել և ավարտել է Երևանի Մ․ Խորենացու անվան համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, ստացել է բակալավրի աստիճան։
2003-2005թթ․ ծառայել է ՀՀ ԶՈւ-ում, ունի ավագ սերժանտի զինվորական կոչում։
2019թ. աշխատել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ:
2019-2020թթ․ աշխատել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի տեխնիկական սպասարկման անձնակազմում՝ որպես համակարգչային օպերատոր։
2020-2023թթ․ աշխատել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ։
2023-2024թթ․ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնում՝ որպես առաջատար մասնագետ։
2025թ. հունվարի 7-ին նշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետ:
Արժանացել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի շնորհակալագրի:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
Ամուսնացած է, ունի երկու զավակ: