Ծնվել է 1980թ. օգոստոսի 31-ին, Արմավիրի մարզի Գայ գյուղում:
1987-1997 թթ. սովորել է Գայ գյուղի միջնակարգ դպրոցում:
1997-2000թթ. սովորել է Երևանի հ.1 բժշկական ուսումնարանում:
2016-2020թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի «Հայոց լեզու և գրականություն» ֆակուլտետում՝ ստանալով բանասիրության բակալավրի և ուսուցչի որակավորում:
2006-2010թթ. աշխատել է «Ս. Սարգսյան և գործընկերներ» ՍՊԸ-ում:
2016-2018թթ. աշխատել է «Երևանի հ. 137 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում:
15.02.2018-01.09.2020թթ. աշխատել է որպես Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի առաջին կարգի մասնագետ, 01.09.2020-03.01.2022թթ՝ նույն բաժնի առաջատար մասնագետ:
2023թ. դեկտեմբերի 18-ին նշանակվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: