Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

18.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

16 ապրիլի 2024թ.  N 111-Ա


ՈՐՈՇՈՒՄ
«ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒՆ
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
    1. Համաձայնություն տալ անդամակցելու «Բնության պահպանության միջազգային միություն» միջազգային բնապահպանական կազմակերպությանը:
    2.  Սահմանված կարգով Երևան համայնքի բյուջեում նախատեսել «Բնության պահպանության միջազգային միություն» միջազգային բնապահպանական կազմակերպության անդամության վճարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                           ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ


2024թ. ապրիլի 16
      Երևան