Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

18.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

16 ապրիլի 2024թ.  N 121-Ա


ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ 
ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

        Հիմք ընդունելով «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի գործադիր տնօրենի 2024 թվականի մարտի 20-ի գրությունը և ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով՝
            Երևան քաղաքի ավագանին  որոշում  է.
1.    Որպես նվիրաբերություն ընդունել «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող  Անտառային փողոցի հ.1 (0.04հա հողամաս), Անտառային փողոցի հ.1ա (0.1953հա հողամաս), Անտառային փողոցի հ.13 (0.0313հա հողամաս), Անտառային փողոցի հ.139 (0.1հա հողամաս), Սարմենի փողոցի հ.19 (0.0563հա հողամաս), Ջրաշատ փողոցի հ.27 (0.0420հա հողամաս, 164.6քմ շինություն) և Սարմենի փողոցի հ.29 (0.0456հա հողամաս) հասցեներում գտնվող անշարժ գույքերը:


                ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                        ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ     


2024թ. ապրիլի 16
      Երևան