Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

18.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

16 ապրիլի 2024թ.  N 122-Ն


ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի
 N 1-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ 
Երևանի ավագանին որոշում է.
1.    Երևանի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի «Երևան քաղաքի կանոնակարգը ընդունելու մասին» N 1-Ն որոշման հավելվածը լրացնել հետևյալ կետով.
«83.1. Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով՝ ընթացիկ տարվա ոչ ուշ, քան վերջին նիստում Ավագանին որոշում է կայացնում բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով աուդիտ անցկացնելու մասին, որի համար վճարումը կատարվում է Երևանի բյուջեից:
Աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական կազմակերպություն ընտրելու մրցույթին կարող են մասնակցել այն անկախ աուդիտորական կազմակերպությունները, որոնք՝
ա. ունեն առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ աուդիտի ոլորտում,
     բ. ունեն առնվազն 7 աշխատակից, ովքեր ունեն առնվազն 5 տարվա աուդիտորական աշխատանքային փորձ, և որոնցից առնվազն 2-ը ունեն միջազգային որևէ որակավորում։»
2.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ 

 

    ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                         ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

2024թ. ապրիլի 16
      Երևան