Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
6 դեկտեմբերի 2019թ. N 161-Ն
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի
N 47-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1608-Ն որոշումը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի մասին» N 47-Ն որոշմամբ հաստատված.
1) եկամուտների գումարը ավելացնել 271,797.1 հազար դրամով,
2) ծախսերի գումարը ավելացնել 271,797.1 հազար դրամով,
2. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի մասին» N 47-Ն որոշմամբ հաստատված NN 1, 2, 3, 6 և 7 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն սույն որոշման համապատասխանաբար NN 1-5 հավելվածների։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ
2019թ. դեկտեմբերի 6
Երևան