Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

17.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

16 դեկտեմբերի 2019թ. N 163-Ա


ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 4678-Ա
ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ «ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդված 5-րդ մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետին համապատասխան՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել՝
1) Երևանի քաղաքապետի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 4678-Ա որոշումը,
2) «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
2. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի գ), ե) և է) կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Երևանի քաղաքապետին:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 


2019թ. դեկտեմբերի 16
Երևան