Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

16.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

10 սեպտեմբերի 2024թ.  N 205-Ն


ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի
 N 1-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ 
Երևանի ավագանին որոշում է.
1.    Երևանի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի «Երևան քաղաքի կանոնակարգը ընդունելու մասին» N1-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը.
1)    հավելվածի 75-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«75. Ավագանու յուրաքանչյուր հերթական նիստին Ավագանու անդամի բանավոր հարցերին պատասխանում են Քաղաքապետը, Քաղաքապետի տեղակալները, վարչական շրջանների ղեկավարները և Քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, բացառությամբ  այն նիստերի, երբ Կանոնակարգի 76-րդ համաձայն ավագանու հերթական նստաշրջանների մեկ նիստի ընթացքում հայտարարվում է մտքերի փոխանակություն և երբ քննարկվում է Երևան քաղաքի բյուջեի նախագիծը:»
2.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝                                                             ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

 

2024թ. սեպտեմբերի 10
      Երևան