Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

16.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

10 սեպտեմբերի 2024թ.  N 206-Ն

ՈՐՈՇՈՒՄ

 ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 


 
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով՝ 
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1․ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող տարածքի Շահումյան 6-րդ փողոցը, (սկսվում է Մամիկոնյան-Շահումյան 6-րդ փողոցի խաչմերուկից, հասնում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի Փառքի ուղի՝ Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հարող տարածք), նրբանցքը (սկսվում է ներկայիս Շահումյան 6-րդ փողոցից, հասնում՝ հ.91 դպրոց) և փակուղին (գտնվում է ներկայիս Շահումյան 6-րդ և 7-րդ փողոցների միջև ) անվանակոչել Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվամբ՝ «քաղաք Երևան, Աշոտ Ղուլյան փողոց», «քաղաք Երևան, Աշոտ Ղուլյան փողոց, 1-ին նրբանցք», «քաղաք Երևան, Աշոտ Ղուլյան փողոց, 1-ին փակուղի»։
2․  Սույնը որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝                                                                ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ


2024թ. սեպտեմբերի 10
      Երևան