Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

09.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

8 սեպտեմբերի 2020թ. N 266-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆԻ «ԱՐԱԲԿԻՐ ՆԱԽԱԳԻԾ» ՓԱԿ
ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 27-րդ հոդվածով և 67-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Երևանի «Արաբկիր նախագիծ» փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Ն. Զարյան 27, պետական գրանցման համարը՝ 264.120.08638):
2. Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով:
3. Լուծարման հանձնաժողովին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ավարտել Երևանի «Արաբկիր նախագիծ» փակ բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացը և 20-օրյա ժամկետում լուծարումից հետո մնացած գույքը հանձնել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի տնօրինությանը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2020թ. սեպտեմբերի 8
Երևան