Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

09.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

8 սեպտեմբերի 2020թ. N 270-Ա


ՈՐՈՇՈՒՄ

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետով, և հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշումը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ՝ Արտավազդ Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող Զարյան փողոցի հ.112/6 հասցեում, տարածագնահատման 4-րդ գոտում գտնվող 409.69քմ մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.24022015-01-0165 վկայական) Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Դավթաշեն «Ձոր-2» թաղամասում գտնվող, տարածագնահատման 6-րդ գոտում գտնվող 969.82քմ մակերեսով համարժեք հողամասի հետ փոխանակելուն։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

 


2020թ. սեպտեմբերի 8
Երևան