Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

09.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

8 սեպտեմբերի 2020թ. N 273-Ն

 

ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի
N604-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի «Երևան քաղաքի պատվավոր կոչումների և պարգևների մասին» N604-Ն որոշման N1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1) N1 հավելվածի 2-րդ կետում «գրականության» բառից հետո «սպորտի» բառը փոխարինել «ֆիզիկական կուլտուրայի և սպորտի» բառերով.
2) N1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1-րդ կետով.
«3.1. Անձիք, կազմակերպությունները, ստեղծագործական և աշխատանքային կոլեկտիվները Երևան քաղաքի պատվավոր կոչումների և պարգևների շնորհմանը կարող են ներկայացվել Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական խորհրդի կարծիքի հիման վրա:».
3) N1 հավելվածի 62-րդ կետի 4-րդ ենթակետը «Երևան քաղաքի» բառերից հետո լրացնել «ֆիզիկական կուլտուրայի և» բառերով:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2020թ. սեպտեմբերի 8
Երևան