Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
22 դեկտեմբերի 2020թ. N 302-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԸ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՃՇԳՐՏՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 5-րդ մասը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետը, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N526-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետի 4-րդ ենթակետի 39-րդ պարբերությունը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի 2005-2020 թվականների հաստատված գլխավոր հատակագիծը գործողության մեջ է մինչև Երևանի գլխավոր հատակագծի մինչև 2030 թվականը զարգացման ճշգրտման նախագծի սահմանված կարգով մշակումը և հաստատումը, բայց ոչ ուշ, քան մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:
2. Սահմանել, որ Երևանի գլխավոր հատակագծի մինչև 2030 թվականը զարգացման ճշգրտման նախագծի մշակման աշխատանքների ձեռքբերումն իրականացվում է Երևան ենթակայության «Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերությունից «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա՝ մեկ անձից գնման ձևով: Ընդ որում, սույն կետում նշված մեկ անձից գնման գործընթացների նկատմամբ չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N526-Ն որոշման N1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ
2020թ. դեկտեմբերի 22
Երևան