Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
22 ապրիլի 2025թ. N 320-Ն
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՎԱՀՐԱՄ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԻ
ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցը (սկսվում է Արշակունյաց պողոտայից, հասնում՝ նախկին կերամիկական իրերի կոմբինատ)՝ նրբանցքներով, անվանակոչել ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայ խորհրդային պարուսույց-բալետմայստեր Վահրամ Արիստակեսյանի անվամբ՝ «Վահրամ Արիստակեսյան փողոց», «Վահրամ Արիստակեսյան փողոց, 1-ին նրբանցք» (սկսվում է, նախկին կերամիկական իրերի կոմբինատից, հասնում կանաչապատ տարածք), «Վահրամ Արիստակեսյան փողոց, 2-րդ նրբանցք» ( 1-ին նրբանցքին զուգահեռ):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2025թ. ապրիլի 22
Երևան