Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
25.04.2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
22 ապրիլի 2025թ. N 323-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ԱԴԻԲԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ
ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի N 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Ադիբեկ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Կիևյան փողոցի հ.24 հասցեում փակցնելու համար։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2025թ. ապրիլի 22
Երևան