Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

25.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


22 ապրիլի 2025թ. N 328-Ա


ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՓՈՂՈՑ  Հ. 108/1, 108/2, 116, 116/3, 112/2 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԲՆԱԿԵԼԻ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի հ.1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը՝ 
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Վիկտոր Տեր-Հովսեփյանի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոց հ. 108/1, 108/2, 116, 116/3, 112/2 հասցեներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել անհամաձայնություն՝ հետևյալ պատճառաբանությամբ. 
 1) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված «ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմեր» 241-րդ կետի համաձայն՝ տարբեր նշանակության կանաչապատ տարածքների տեսակարար կշիռը բնակավայրի ընդհանուր տարածքի նկատմամբ պետք է լինի 40%-ից ոչ պակաս, իսկ բնակելի (բնակեցման) տարածքի սահմաններում՝ 25%-ից ոչ պակաս: Նշված պահանջը տվյալ նախատեսվող գործունեության դեպքում չի պահպանվում, քանի որ նախատեսվող կանաչապատ տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին կազմում է 20,84 տոկոս:
2.  Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝                                                              ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ


2025թ. ապրիլի 22
      Երևան