Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
22 ապրիլի 2025թ. N 337-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2025 թվականի ծրագրի վերաբերյալ» հ.259-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 3-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 04.03.2021թ. հ.13052024-01-0164 վկայական) Ռուբինյանց փողոցի հ.7 հասցեի գույքն անհատույց օգտագործման իրավունքով, մինչև 2030 թվականի մայիսի 1-ը ժամկետով տրամադրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2025թ. ապրիլի 22
Երևան