Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

25.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


22 ապրիլի 2025թ. N 338-Ա

ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


 
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի  594-րդ հոդվածով և Երևան քաղաքի ավագանու  2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 259-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով. 
Երևան քաղաքի ավագանին որոշում է. 
1.    Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի «Տրանսպորտային համակարգի արդիականացում» ծրագրով ձեռք բերված, 101,200,000.0 (հարյուր մեկ միլիոն երկու հարյուր հազար դրամ) ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ թվով 1 հատ Zhongtong bus LCK6126EVG մակնիշի տրոլեյբուսը սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերությանը: 
2.    Երևանի քաղաքապետին՝ ապահովել «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության հետ նվիրատվության պայմանագրի և հանձնման-ընդունման ակտի կնքումը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ`                                              ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

2025թ. ապրիլի 22
      Երևան