Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

25.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


22 ապրիլի 2025թ. N 340-Ա


ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻՑ ՎՃԱՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի  3-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 690-Ն որոշմամբ՝ 
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1.    Սույն որոշման 2-րդ կետում նշված խմբերին Երևան քաղաքում սեփականության իրավունքով պատկանող բնակելի նշանակության անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի գծով սահմանել արտոնություն՝ ազատելով հաշվարկված առկա հարկային պարտավորությունների և հաշվարկված տույժի վճարումից 41429573 (քառասունմեկ միլիոն չորս հարյուր քսանինը հազար հինգ հարյուր յոթանասուներեք) ՀՀ դրամի չափով՝ համաձայն 1-12 հավելվածների և դրանց մասով անշարժ գույքի հարկ և փոխադրամիջոցի գույքահարկ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից կատարել վճարում:
2.    Սույն որոշմամբ սահմանված արտոնությունները կիրառվում են քաղաքացիների հետևյալ խմբերի նկատմամբ.
       1) Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների անդամներ,

    2) Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի Հանրապետության պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներ, որոնք անշարժ գույքի հարկով և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկով հարկման օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունը և (կամ) փոխադրամիջոցը ձեռք են բերել մինչև Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 690-Ն որոշումն ուժի մեջ մտնելը,
       3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված (կամ նրանց ընտանիքի անդամներին) անձինք:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ`                                                  ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

2025թ. ապրիլի 22
      Երևան