Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

25.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


22 ապրիլի 2025թ. N 341-Ա


ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի 
N 267-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ 
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով  «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, «Նորմատիվ  իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ 
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի «Երևան համայնքում 2025 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» N267-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման 1-ին կետի 15-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
2) Որոշման 1-ին կետի 15-րդ ենթակետից հետո լրացնել նոր 16-րդ, 17-րդ, 18-րդ և 19-րդ ենթակետեր՝ հետևյալ  բովանդակությամբ.
«16) Արցախյան պատերազմների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ զոհված, գերեվարված կամ անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց կամ նրանց ընտանիքի անդամներին (երեխաներ, ծնողներ և ամուսին), ինչպես նաև ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին պատկանող (բաժնային սեփականության իրավունքի դեպքում իր բաժնի մասով) բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների աղբահանության աշխատանքները կազմակերպելու 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ.
       17) Պետական նպաստների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմաստով միայնակ չաշխատող կենսաթոշակառու համարվող անձին պատկանող (բաժնային սեփականության իրավունքի դեպքում իր բաժնի մասով) բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների աղբահանության աշխատանքները կազմակերպելու 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ.
18) ամսական մինչև 10 կիլովատ էլեկտրաէներգիա սպառող բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների աղբահանության աշխատանքները կազմակերպելու 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ.
19) բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում՝ 
ա. բազմաբնակարան բնակելի կամ բազմաֆունկցիոնալ շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսի 65 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար՝ կոշտ կենցաղային թափոնների աղբահանության աշխատանքները կազմակերպելու 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ 50 տոկոսի չափով.
բ. անհատական բնակելի տների, առանձնատների, այգետնակների (ամառանոցների), օժանդակ ու տնտեսական շինությունների, բազմաբնակարան բնակելի կամ բազմաֆունկցիոնալ շենքերի ընդհանուր մակերեսի 75 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար՝ կոշտ կենցաղային թափոնների աղբահանության աշխատանքները կազմակերպելու 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ 75 տոկոսի չափով.
գ. ավտոտնակների համար՝ կոշտ կենցաղային թափոնների աղբահանության աշխատանքները կազմակերպելու 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ:».
3) Որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
4) Որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետից հետո լրացնել նոր 4-րդ ենթակետ՝ հետևյալ  բովանդակությամբ.
«4) Սույն որոշման 1-ին կետի 16-րդ, 17-րդ, 18-րդ ենթակետերում նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք է հանդիսանում տեղական վճարի արտոնություն ստանալու վերաբերյալ դիմումը, որին կից ներկայացվում են սույն որոշման 1-ին կետի 16-րդ, 17-րդ, 18-րդ ենթակետերով սահմանված խմբերի ներկայացուցիչ լինելու փաստը հավաստող փաստաթղթերի պատճենները:»: 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

 

 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ`                                                           ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ


2025թ. ապրիլի 22
      Երևան