Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

23.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


20 մայիսի 2025թ. N 362-Ա

ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի 
N 313-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով  «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 6-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1.    Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի մարտի 18-ի «Աղբահանության վճարի նկատմամբ հաշվարկված տույժերի վճարման պարտականությունից ազատելու մասին» N 313- Ա որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«1. Երևան քաղաքում 2025 թվականի հունվար, փետրվար, մարտ, ապրիլ և մայիս ամիսների համար հաշվարկված աղբահանության վճարը «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված ժամկետներում չվճարած ֆիզիկական  (ներառյալ` անհատ ձեռնարկատերը և արտոնագրային վճար վճարողը) և իրավաբանական անձանց, հիմնարկներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ազատել 2025 թվականի հունվար, փետրվար, մարտ, ապրիլ և մայիս ամիսների համար հաշվարկված աղբահանության վճարը Օրենքով սահմանված ժամկետներում չվճարելու հետևանքով մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը ներառյալ հաշվարկված տույժերի վճարման պարտականությունից:»:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝                                                                                 ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ


2025թ. մայիսի 20
      Երևան