Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

14.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ


13 հուլիսի, 2021 թվական N 413-Ն


ՈՐՈՇՈՒՄ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N315-Ն
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբեր 23-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2021 թվականի ծրագրի վերաբերյալ» N315-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) 2-րդ կետի 3-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած:
2) 2-րդ կետը լրացնել նոր 8-րդ ենթակետով.
«8) Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցն անկախ ավարտվածության աստիճանից և օրինականացման ենթակա լինել կամ չլինելու հանգամանքից կարող է քանդվել Երևանի քաղաքապետի որոշմամբ:»
3) հավելվածի 28-րդ կետում «, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 37-րդ կետով նախատեսված դեպքում ինքնակամ կառույցի հրապարակային սակարկություններով օտարման կամ օգտագործման տրամադրելու կարգերը,» բառերը փոխարինել «կարգը» բառով:
4) հավելվածի 30-րդ կետից հանել «, իսկ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա ինքնակամ կառուցված և համայնքի ղեկավարի որոշման հիման վրա օրինական ճանաչված ավտոտնակների դեպքում`շինության կադաստրային արժեքի 0,2 տոկոսի չափով» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրը:
3. Oրինական ճանաչված ինքնակամ շինությունների և դրանցով ծանրաբեռնված հողամասերի տնօրինումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ սահմանված կարգով միայն այն դեպքում, եթե ինքնակամ շինությունը ճանաչվել է օրինական մինչև 2021 թվականի հունվարի 31-ը ներկայացված դիմումի հիման վրա:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                      Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 


2021թ. հուլիսի 13
Երևան