Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

14.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ


13 հուլիսի, 2021 թվական N 414-Ն

 

 

ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի
N 315-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 5-րդ մասով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2021 թվականի ծրագրի վերաբերյալ» N315-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 25-րդ, 32-րդ և 33-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «(կամ)» բառը, իսկ 26-րդ կետի 1-ին ենթակետում նշված «5 տոկոսի չափով» բառերը փոխարինել «50 տոկոսի չափով» բառերով:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                              Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 


2021թ. հուլիսի 13
Երևան