Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

14.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ


13 հուլիսի, 2021 թվական N 415-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ


ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ
ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 20.1 կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշումը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Աջափնյակ Գ-1 թաղամասի հ.5/1, 5/2, 5/6, 1/45, 3/5 և և Հ. Շիրազի փողոց հ.49 հասցեներում գտնվող «ՊՐՈՖ ԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 4000.0քմ, 4990քմ, 1760.0քմ, 967.81քմ, 1000.0քմ և 1739.16քմ մակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունները «բնակավայրերի» հողերի կատեգորիայից փոխադրել «արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների» կատեգորիայի հողերի գործառնական նշանակություններով:
2. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման 1-ին կետով հողամասերի նպատակային նշանակությունների կատարված փոփոխությունների մասին 10-օրյա ժամկետում, օրենսդրությամբ սահմանված կարգով, տեղեկացնել Կադաստրի կոմիտե և Քաղաքաշինության կոմիտե՝ կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենները։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 


2021թ. հուլիսի 13
Երևան