Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

20.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


18 նոյեմբերի 2025թ. N 447-Ա

ՈՐՈՇՈՒՄ

 ԹԲԻԼԻՍՅԱՆ ԽՃՈՒՂԻ Հ․35/6 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 20.1 կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշումը.
       Երևան քաղաքի ավագանին  որոշում  է.
              1. Թբիլիսյան խճուղի հ․35/6 հասցեում գտնվող սեփականության իրավունքով Գարիկ Միրզոյանին պատկանող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.06042022-01-0234 վկայական/ 90.5քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը «արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության»   հողերի կատեգորիայից փոփոխել «բնակավայրերի» հողերի կատեգորիայի:
             2. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման 1-ին կետով հողամասի նպատակային     նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում, օրենսդրությամբ սահմանված կարգով, տեղեկացնել Կադաստրի կոմիտե և Քաղաքաշինության կոմիտե՝ կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենները։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝                                                     ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ 
    

2025թ. նոյեմբերի 18
      Երևան