Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

20.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


18 նոյեմբերի 2025թ. N 448-Ն


ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի
 N 259-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով  «Նորմատիվ  իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2025 թվականի ծրագրի (ներառյալ` իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում համայնքի մասնակցության) վերաբերյալ» N 259-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 49-րդ կետից հետո լրացնել նոր 49.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«49.1. Սույն հավելվածի 13-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված գույքի (բացառությամբ` չկառուցապատված հողամասերի) ուղղակի վաճառքի դեպքում օտարման գինը որոշվում է գույքի շուկայական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան տվյալ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը:»:
 2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝                                                  ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

2025թ. նոյեմբերի 18
      Երևան