Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
18 նոյեմբերի 2025թ. N 449-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ «ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Երևան» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի 2025 թվականի մայիսի 13-ի թիվ Ն/25619-25 գրությունը և ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքի 594-րդ հոդվածով, «Համայնքային կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 4-րդ հոդվածով, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 13-ի N 18-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 40-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Որպես նվիրատվություն ընդունել սույն որոշման հավելվածի ցանկում ներառված «Երևան» հիմնադրամի 4,082,563 /չորս միլիոն ութսուներկու հազար հինգ հարյուր վաթսուներեք/ ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով գույքը:
2. Նվիրատվություն ընդունած գույքն ամրացնել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2025թ. նոյեմբերի 18
Երևան