Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

26.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ


26 հոկտեմբերի, 2021 թվական N 454-Ա


ՈՐՈՇՈՒՄ


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի
N 28-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 27-ի «Երևան քաղաքի ավագանու անդամներին դրամական փոխհատուցում տրամադրելու մասին» N28-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Որոշման 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
« 2. ավագանու անդամին տվյալ ամսում դրամական փոխհատուցում չի վճարվում, եթե նա այդ ամսվա ընթացքում բացակայել է Երևանի ավագանու հերթական նիստից, բացառությամբ` այն դեպքերի, երբ տվյալ ամսում Երևանի ավագանու հերթական նիստ տեղի չի ունեցել:»:
2) Որոշման 3-րդ մասի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«3. սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված բացակայությունները հիմնավորվում են` Երևանի քաղաքապետարանի «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի կողմից էլեկտրոնային համակարգի միջոցով վարվող ավագանու նիստին մասնակցած ավագանու անդամների գրանցումների և քվեարկությունների մասին տվյալներով, որոնք ներկայացվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին` յուրաքանչյուր ամսվա համար` մինչև հաջորդող ամսվա 5-ը ներառյալ:»:

3) Որոշումը լրացնել նոր 4-րդ կետով հետևյալ բովանդակությամբ`
«4. Սույն որոշման իմաստով՝ Երևան քաղաքի ավագանու հերթական նիստից անհարգելի բացակայություն է համարվում, եթե ավագանու անդամը չի մասնակցել նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քվեարկությունների գրանցումների ավելի քան կեսին:»:
4) Որոշումը լրացնել նոր 5-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝
«5. Ավագանու հերթական նիստից ավագանու անդամի բացակայությունը համարվում է հարգելի՝ հիվանդության պատճառով, որի համար ավագանու անդամը, իսկ դրա անհնարինության դեպքում այն խմբակցության ղեկավարը, որի անդամ է հանդիսանում տվյալ ավագանու անդամը, Երևանի քաղաքապետին է ներկայացնում համապատասխան տեղեկանք բժշկական հաստատությունից, մինչ հաջորդող ամսվա ամսի 1-ը, կամ եթե ավագանու անդամը գտնվում է արտերկրում գործուղման մեջ։ Սույն կետում նշված դեպքերում ավագանու անդամը չի զրկվում ամսական դրամական փոխհատուցումից:»։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                              Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ


2021թ. հոկտեմբերի 27
Երևան