Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

20.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


18 նոյեմբերի 2025թ. N 454-Ա


ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՐՏԱՇԱՏԻ ԽՃՈՒՂԻ Հ. 49 ՀԱՍՑԵՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԱ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի հ.1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը՝ 
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Համլետ Շահբեկյանի կողմից ներկայացված Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշատի խճուղի հ.49 հասցեում հասարակական նշանակության շինությունների՝ մեծածախ առևտրի սրահի և առևտրա-հասարակական շինության կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել նախնական համաձայնություն:
2.  Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ`                                              ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

 

2025թ. նոյեմբերի 18
      Երևան