Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

28.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ


26 դեկտեմբերի, 2023 թվական N 48-Ն


ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հավելվածներ

      Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 71-րդ,  72-րդ, 73-րդ, 74-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածով.
    Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1.    Հաստատել՝
1)    Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեն՝
ա)  եկամուտների գծով՝ 124,639,373.4 հազ. դրամ,
բ)   ծախսերի գծով՝ 124,917,826.1 հազ. դրամ,
գ)   դեֆիցիտը (պակասուրդը) 278,452.7 հազ. դրամ։
2) Երևանի 2024 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերի եկամուտներն՝ ըստ ձևավորման աղբյուրների՝ համաձայն N 1 հավելվածի.
3) Երևանի 2024 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումներն՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն N 2 հավելվածի.
4) Երևանի 2024 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N3 հավելվածի.
5)    Երևանի 2024 թվականի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն N4 հավելվածի.
6)    Երևանի 2024 թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն N 5 հավելվածի.
7) Երևանի 2024 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 6 հավելվածի.
8)  Որոշման N 6 հավելվածով հաստատված հատկացումների վերծանումը՝ ըստ Երևանի վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների)՝ համաձայն N 7 հավելվածի:
2.    Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից «Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Երևանի էներգաարդյունավետության ծրագրի երկրորդ փուլի (մանկապարտեզների և այլ հանրային շենքերի էներգարդյունավետվության բարելավում) վարկային և դրամաշնորհային (պատվիրակված լիազորություններ)» ծրագրերի իրականացման համար հատկացնել 4,754,856.8 հազար դրամ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով:
3.    Թույլատրել Երևանի քաղաքապետին սահմանել սույն որոշմամբ հաստատված.
1)    առողջության ապահովագրության ծրագրով նախատեսված ծառայությունների ցանկը, շահառուների որոշման չափորոշիչները և իրականացման կարգը,
2)    բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման դրամաշնորհների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը՝ ըստ ստացող կազմակերպությունների։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

 


    ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ        ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ


2023թ. դեկտեմբերի 26
      Երևան