Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

13.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


10 փետրվարի 2026թ. N 487-Ա

ՈՐՈՇՈՒՄ

ՄԱՄԻԿՈՆ ԵՎ ԱՍԱՏՈՒՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
 ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ


    
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի  N 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն աստղաֆիզիկոս և մաթեմատիկոս, դոկտոր, պրոֆեսոր Մամիկոն Մնացականյանի և հայ բանասեր, պատմական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ, միջնադարյան գրականագետ Ասատուր Մնացականյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Տերյան փողոցի հ.59 հասցեում փակցնելու համար։


    
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝                            ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ


2026թ. փետրվարի 10
      Երևան