Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

13.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


10 փետրվարի 2026թ. N 490-Ն

ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի
 N 372-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ 
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


 Ղեկավարվելով «Նորմատիվ  իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի հունիսի 24-ի «Երևան քաղաքում Օֆելյա Համբարձումյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին» N 372-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումները.
1) Որոշման 1-ին կետում «(սկսվում է Տիգրան Պետրոսյան փողոցից, հասնում՝ 6/7 հասցեի հարակից տարածք)» բառերը փոխարինել «(սկսվում է Տ. Պետրոսյան փողոցից, հասնում հ.01-004-0001-0178 ծածկագրով գույք)» բառերով,  
2) Որոշման 1-ին կետից հետո լրացնել նոր 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5 կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Օֆելյա Համբարձումյան փողոցից սկսվող և հ.01-004-0001-0173 ծածկագրով գույք հասնող հատվածն անվանակոչել Օֆելյա Համբարձումյան փողոց, 
1-ին նրբանցք:
1.2. Օֆելյա Համբարձումյան փողոցից սկսվող և հ.01-004-0001-0173 ծածկագրով գույք հասնող հատվածն անվանակոչել Օֆելյա Համբարձումյան փողոց, 2-րդ նրբանցք:
1.3. Օֆելյա Համբարձումյան փողոցից սկսվող և հ.01-004-0001-0173 ծածկագրով գույք հասնող հատվածն անվանակոչել Օֆելյա Համբարձումյան փողոց, 
3-րդ նրբանցք:
1.4. Օֆելյա Համբարձումյան փողոցից սկսվող և հ.01-004-0001-0173 ծածկագրով գույք հասնող հատվածն անվանակոչել Օֆելյա Համբարձումյան փողոց, 
4-րդ նրբանցք:
1.5. Օֆելյա Համբարձումյան փողոցից սկսվող և հ.01-004-0001-0122 ծածկագրով գույք հասնող հատվածն անվանակոչել Օֆելյա Համբարձումյան փողոց, 5-րդ նրբանցք:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

                                    


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝                          ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ


2026թ. փետրվարի 10
      Երևան