Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
10 փետրվարի 2026թ. N 491-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱՐՎՈՂ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ Հ․ 71 ՇԵՆՔԻ
Հ․ 54 ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի կանոններով, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2026 թվականի ծրագրի վերաբերյալ» հ.463-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1․ Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևան համայնքի սեփականություն համարվող Բաբաջանյան փողոց հ․ 71 շենքի հ.54 բնակարանն անհատույց սեփականության իրավունքով օտարել (նվիրել) Կարեն Նորայրի Պողոսյանին, Սաթենիկ Մարատի Գևորգյանին, Սյուզաննա Կարոլինա Կարենի Պողոսյանին և Նորիկ Կարենի Պողոսյանին:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2026թ. փետրվարի 10
Երևան