Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
10 փետրվարի 2026թ. N 494-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ Գ. ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑ Հ. 11 ՀԱՍՑԵՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ Վ.ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 12 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի հ.1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. «ԳԼՈԲԱԼ ՊՐՈԵԿՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Գ. Նժդեհի փողոց հ. 11 հասցեում Երևանի Վ.Համբարձումյանի անվան հ. 12 հիմնական դպրոցի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել անհամաձայնություն՝ հետևյալ պատճառաբանությամբ.
1) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի ապրիլի 9-ի N 103-Ն հրամանով հաստատված «ՀՀՇՆ31-03.01-2014 «Հանրակրթական նշանակության շենքեր» շինարարական նորմերի» (այսուհետ՝ Նորմեր) 42-րդ կետի համաձայն՝ հանրակրթական հաստատությունների տարածքը պետք է կանաչապատվի և ապահովի անհրաժեշտ բնակլիմայական միջավայր։ Կանաչ տարածքը պետք է ունենա հանրակրթական հաստատությունների զբաղեցրած տարածքի 50%-ից ոչ պակաս մակերես։ Նախաձեռնողի կողմից ներկայացված էսքիզ-առաջարկի համաձայն կանաչապատման մակերեսը կազմում է 1005,81 մ2՝ տարածքի 21%-ը, այսինքն տվյալ նախատեսվող գործունեության դեպքում չի պահպանվում Նորմերով սահմանված պահանջը:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2026թ. փետրվարի 10
Երևան