Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

13.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


10 փետրվարի 2026թ. N 499-Ա


ՈՐՈՇՈՒՄ 
«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ) ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ (ՆՎԻՐԵԼՈՒ) ՄԱՍԻՆ 


Ղեկավարվելով «Համայնքային կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 463-Ն որոշման հավելվածի 3-րդ կետը՝
 Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1.     Հետ վերցնել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին հանձնված (ամրացված) գույքը՝ համաձայն  N 1  հավելվածի
2.    Սույն որոշման 1-ին կետով նշված գույքը սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) Երևան քաղաքի թվով 9 մանկապարտեզներին, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն», «Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան», «Ձևավորում և սպասարկում» ՀՈԱԿ-ներին և «Երքաղլույս» ՓԲԸ-ին՝ համաձայն N 2 հավելվածի:

3.    Երևանի քաղաքապետին` ապահովել սույն որոշման հավելվածում նշված ՓԲԸ-ի, ՀՈԱԿ-ների տնօրենների հետ նվիրատվության պայմանագրերի և գույքի հանձնման-ընդունման ակտերի կնքումը: 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝                                        ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ


2026թ. փետրվարի 10
      Երևան