Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
12 մարտի 2026թ. N 508-Ա
ՈՐՈՇՈՒՄ
Ծ. ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.15/31 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՐԱ ԵՎ ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԼԵՌ ԿԱՄՍԱՐԻ ՓՈՂՈՑԻ Հ.30/3 ՀԱՍՑԵԻՆ ԿԻՑ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ հաստատված կարգի 32–րդ կետով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ՝ Արա և Ռոբերտ Խաչատրյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Իսակովի պողոտայի հ.15/31 հասցեում, տարածագնահատման 5-րդ գոտում գտնվող 2868.1քմ մակերեսով հողամասը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.10102022-01-0266 վկայական/ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Լեռ Կամսարի փողոցի հ.30/3 հասցեին կից հատվածում տարածագնահատման 3-րդ գոտում գտնվող 1158․21քմ մակերեսով հողամասի հետ փոխանակելուն:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ` ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2026թ. մարտի 12
Երևան