Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

17.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


12 մարտի 2026թ. N 512-Ն

ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի
 N 482-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի  1-ին և 3-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի          33-րդ և 34-րդ հոդվածներով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1.    Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան համայնքում 2026 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» N 482-Ն որոշման 1-ին կետի 18.2-րդ ենթակետից հետո լրացնել նոր 18.3-րդ ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.
«18.3) Երևան քաղաքի վարչական տարածքում 2000 և ավելի անհատական բնակելի տներ, առանձնատներ, այգետնակներ (ամառանոցներ) ունեցող տարածքների (թաղամասերի) համար նոր կառուցվող գազասպառման համակարգի ստեղծման դեպքում  ինժեներական ենթակառուցվածքների (վերգետնյա կամ ստորգետնյա) ստեղծման (մոնտաժման, վերանորոգման, վերականգնման և այլն)  համար 2026 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝                                                            ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ


2026թ. մարտի 12
      Երևան