Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
12 մարտի 2026թ. N 515-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Թանգարանների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով և հիմք ընդունելով մասնագիտական հանձնաժողովի 2026 թվականի փետրվարի 23 N 1 եզրակացությունը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ «Երևան քաղաքի պատմության թանգարան» ՀՈԱԿ-ի հավաքածուին պատկանող 13 թանգարանային առարկաները 2026 թվականի ապրիլի 15-ից մինչև 2029 թվականի մարտի 15-ը «Հայաստանի գինու պատմության թանգարան» հիմնադրամին ցուցադրության նպատակով ժամանակավոր պահպանության հանձնելուն՝ համաձայն հավելվածի:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2026թ. մարտի 12
Երևան