Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

17.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


12 մարտի 2026թ. N 516-Ն

ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ 
ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի  Սիլիկյան 8-րդ փողոցը (սկսվում է Սիլիկյան 2-րդ փողոցից, հասնում՝ Սիլիկյան 7-րդ փողոց) անվանակոչել հայ կոմպոզիտոր, քանոնահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանի  անվամբ՝ «Խաչատուր Ավետիսյան փողոց»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝                                                     ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ


2026թ. մարտի 12
      Երևան