Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշումներ

27.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ


27 ապրիլի 2016թ. N 519-Ա

 


ՈՐՈՇՈՒՄ

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն և 2015 թվականի փետրվարի 19-ի հ.113-Ա որոշումները`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Աբովյան և Հերացի փողոցների հատման հատվածում /Աբովյան պուրակի մոտ/ գտնվող, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող 1.7124 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի:
2. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման 1-ին կետով հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը՝ կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենները։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                  Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

 


2016թ. ապրիլի 27
Երևան