Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

17.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


12 մարտի 2026թ. N 520-Ն


ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի 
N 405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ 
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի «Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևանում իրականացման լրացուցիչ պայմանների կարգը սահմանելու մասին» N 405-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները. 
1) 5-րդ կետում «քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը,» բառերը փոխարինել «շինարարության և բարեկարգման, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունները,» բառերով.
2) 7-րդ կետի 12-րդ ենթակետի «է» պարբերությունում «հատվածները,» բառից հետո լրացնել «, ապահովել խրամուղու ամբողջ երկայնքով վերականգնվող հատվածի առանց շեղումների՝ մեկ ընդհանուր և ուղիղ եզրագիծ, ճանապարհի երթևեկելի գոտու կամ մայթի տվյալ հատվածի ասֆալտ-բետոնյա նոր ծածկի ստեղծում,» բառերը. 
3) 7-րդ կետի 12-րդ ենթակետի «ը» պարբերությունում «խճածածկի» բառից հետո լրացնել «(խճածածկը ամբողջությամբ պետք է պատված լինի բիտումային էմուլսիայով)» բառերը.
4) 7-րդ կետի 12-րդ ենթակետի «ժդ» պարբերությունում «50» թիվը փոխարինել «5» թվով, իսկ «100» թիվը «10» թվով:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

       ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝                ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

 

2026թ. մարտի 12
      Երևան