Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

27.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


21 ապրիլի 2026թ. N 527-Ա

ՈՐՈՇՈՒՄ

 ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԹԲԻԼԻՍՅԱՆ ԽՃՈՒՂԻ  Հ. 11/11 ՀԱՍՑԵՈՒՄ ԴՊՐՈՑԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի հ.1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը՝ 
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. «ԱՅԲ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ» հիմնադրամի կողմից ներկայացված Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի հ. 11/11 հասցեում դպրոցի նոր մասնաշենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել նախնական համաձայնություն:
2.  Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝                            ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

2026թ. ապրիլի 21
      Երևան