Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

27.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


21 ապրիլի 2026թ. N 533-Ա

ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ  ԿՈՄԻՏԱՍԻ ՊՈՂՈՏԱՅԻ ԵՎ ՎԱԶԳԵՆ Ա ՎԵՀԱՓԱՌԻ ՓՈՂՈՑԻ ՄԱՅԹԵՐԻ (ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ԵՎ ՈՂՋ ԵՐԿԱՅՆՔՈՎ) ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի հ.1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը՝ 
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի  Կոմիտասի պողոտայի և Վազգեն Ա Վեհափառի փողոցի մայթերի (երկկողմանի և ողջ երկայնքով) բարեկարգման նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել նախնական համաձայնություն:
2.  Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ`                                              ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

2026թ. ապրիլի 21
      Երևան