Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
21 ապրիլի 2026թ. N 534-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 463-Ն որոշման հավելվածի 3-րդ կետը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
Երևան քաղաքի վարչական տարածքում պետական և համայնքային բյուջեների միջոցներով և այլ աղբյուրների հաշվին կառուցված ջրամատակարարման, ջրահեռացման և հեղեղատար համակարգերը (այսուհետև գույք) նվիրել Հայաստանի Հանրապետությանը՝ համաձայն հավելվածի:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ` ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2026թ. ապրիլի 21
Երևան