Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

27.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


21 ապրիլի 2026թ. N 537-Ա

ՈՐՈՇՈՒՄ

Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ ՓՈՂՈՑԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով հողային օրենսգրքի 3–րդ հոդվածի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 20.1 կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշումը.
Երևան քաղաքի ավագանին որոշում  է.
1. Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցին հարող տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.18082025-01-0062 վկայական, ծածկագիր՝ 01-009-0090-0239) 1.773հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը «բնակավայրերի  նշանակության» հողերի կատեգորիայից փոխադրել «անտառային» հողերի կատեգորիա:
2. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման 1-ին կետով հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնել Կադաստրի կոմիտե և Քաղաքաշինության կոմիտե՝ կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ`    ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

2026թ. ապրիլի 21
      Երևան