Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

27.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


21 ապրիլի 2026թ. N 541-Ա


ՈՐՈՇՈՒՄ
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով հողային օրենսգրքի 3–րդ հոդվածի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 20.1 կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշումը.
Երևան քաղաքի ավագանին որոշում  է.
1. Երևան քաղաքի Ա.Քոչինյան փողոցի հ․15/1 հասցեում գտնվող Սուրեն Սամսոնյանին և Զինե Համզոյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0.37432հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա:
2. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման 1-ին կետով հողամասերի նպատակային նշանակությունների կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնել Կադաստրի կոմիտե և Քաղաքաշինության կոմիտե՝ կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ`                                           ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

 

2026թ. ապրիլի 21
      Երևան