Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
21 ապրիլի 2026թ. N 543-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱՐՎՈՂ ԶԱՔԱՐԻԱ ՔԱՆԱՔԵՌՑԻ ՓՈՂՈՑ Հ․ 54/6 ՇԵՆՔԻ
Հ․ 6 ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի կանոններով, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2025 թվականի ծրագրի վերաբերյալ» հ.463-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1․ Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևան համայնքի սեփականություն համարվող Զաքարիա Քանաքեռցի փողոց հ․54/6 շենքի հ.6 բնակարանն անհատույց սեփականության իրավունքով օտարել (նվիրել) Սամվել Եսայանին:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
2026թ. ապրիլի 21
Երևան