Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

27.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 


21 ապրիլի 2026թ. N 545-Ն


ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի
 N 249-Ն ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 480-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի «Երևան քաղաքի վարչական տարածքում առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտում գործունեության կանոնների կիրառման լրացուցիչ պայմանները և լրացուցիչ կանոններ սահմանելու մասին» N249-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․ 
1 6-րդ կետում «թույլտվությունը համարվում է երկարաձգված՝ առանց սույն հավելվածով նշված ընթացակարգը կրկին անցնելու» բառերը փոխարինել «թույլտվությունը համարվում է երկարաձգված՝ առանց սույն հավելվածով նշված ընթացակարգը կրկին անցնելու, բացառությամբ, եթե տեղի է ունեցել  սույն հավելվածով  սահմանված պարտադիր պահանջների փոփոխություն և դրանց կիրառության մասով համապատասխան փոփոխությունը նախատեսող Երևան քաղաքի ավագանու որոշման անցումային դրույթներով այլ բան նախատեսված չէ». 
2) 9-րդ կետում «բակային տարածքներում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հավելվածի 10-րդ կետի 10-րդ ենթակետից մինչև 51-րդ ենթակետը ներառյալ նախատեսված փողոցներին հարող բակային տարածքների, որտեղ կարող են տեղադրվել միայն վճարային տերմինալներ և բանկոմատներ,» բառերը. 
3) 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«10․ Արգելվում է սարքավորումը տեղադրել ճանապարհի կամ փողոցի երթևեկելի մասում, պատմության և մշակույթի անշարժ հուշարձան շենքերի, շինությունների արտաքին պատերին կից հատվածներում և դրանց անմիջական կից մայթերին, դրանցից և Երևան քաղաքում տեղադրված հուշատախտակներից մինչև 10 մետր հեռավորության վրա, կանաչապատ գոտիներում, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի դիմաց, ինչպես նաև ստորև նշված տարածքների կառուցապատման գծերից դուրս հատվածներում՝ բացառությամբ կանգառասրահներում և դրանցից մինչև 10 մետր հեռավորության վրա ծառայություններ մատուցող բանկոմատների և վճարային տերմինալների․
1) Կիևյան փողոց,
2) Վազգեն Առաջին Վեհափառի փողոց,
3) Կոմիտասի պողոտա,
4) Մ. Բաղրամյան պողոտայի՝ Պռոշյան և Հրաչյա Քոչար, Կիևյան փողոցների միջև ընկած հատված,
5) Վ. Դավթյանի անվան այգի և դրան անմիջական կից մայթեր,
6) Մերգելյանի անվան այգի և դրան անմիջական կից մայթեր,
7) Էրեբունի փողոց,
8) Տիտոգրադյան փողոց,
9) Տ. Մեծի պողոտայի՝ Քրիստափոր-Սասունցի Դավիթ փողոցների միջև ընկած հատված,
10) Աբովյան փողոց,
11) Ամիրյան փողոց, 
12) Արամի փողոց,
13) Ա. Թամանյան փողոց,
14) Բեյրութի փողոց,
15) Իտալիայի փողոց,
16) Հ. Թումանյան փողոց,
17) Բայրոնի փողոց,
18) Մարկ Գրիգորյան փողոց,
19) Հանրապետության փողոց,
20) Տպագրիչների փողոց,
21) Հյուսիսային պողոտա,
22) Հին Երևանցու փողոց,
23) Մելիք Ադամյան փողոց,
24) Ղ. Փարպեցու փողոց,
25) Եզ. Կողբացու փողոց,
26) Մ. Մաշտոցի պողոտա,
27) Մհեր Մկրտչյան փողոց, 
28) Նալբանդյան փողոց,
29) Սայաթ-Նովա պողոտա,
30) Վ. Սարգսյան փողոց,
31) Փ. Բուզանդի փողոց,
32) Զաքյան փողոց,
33) Զառուբյան փողոց,
34) Սարմենի փողոց,
35) Ավագ Պետրոսյան փողոց,
36) Աղայան փողոց,
37) Քոչինյան փողոց,
38) Սպենդիարյան փողոց,
39) Դեմիրճյան փողոց,
40) Պարոնյան փողոց,
41) Ֆրիկի փողոց,
42) Մոսկովյան փողոց,
43) Մ. Սարյան փողոց,
44) Իսահակյան փողոց,
45) Մ. Բաղրամյան պողոտայի՝ Մոսկովյան և Պռոշյան փողոցների միջև ընկած հատված,
46) Մ. Խորենացու փողոցի՝ Մ. Մաշտոցի պողոտայի և Մհեր Մկրտչյան փողոցի միջև ընկած հատված,
47) Վարդանանց փողոցի՝ Նալբանդյան և Ալեք Մանուկյան փողոցների միջև ընկած հատված,
48) Տերյան փողոցի՝ Արամ և Կորյուն փողոցների միջև ընկած հատված,
49) Տ. Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակի և Խանջյան ու Ագաթանգեղոսի փողոցների միջև ընկած հատված, 
50) Ագաթանգեղոսի փողոցի՝ Տ. Մեծի պողոտայի և Մ. Խորենացու փողոցի միջև ընկած հատված, 
51) Գլխավոր պողոտայի՝ Նալբանդյան և Խանջյան փողոցների միջև ընկած հատված,
52) Մարտիրոս Սարյանի անվան պուրակ և դրան անմիջական կից մայթեր,
53) Մ. Մաշտոցի և Սայաթ-Նովա պողոտաների ու Մոսկովյան փողոցի միջև ընկած այգի,
54) Կոմիտասի անվան պուրակ և դրան անմիջական կից մայթեր,
55) Շահումյանի անվան պուրակ և դրան անմիջական կից մայթեր,
56) Ֆրանսիայի հրապարակ և դրան անմիջական կից մայթեր,
57) Օղակաձև զբոսայգի և դրան անմիջական կից մայթեր,
58) Մանկական այգի և և դրան անմիջական կից մայթեր,
59) Անգլիական այգի և դրան անմիջական կից մայթեր,
60) Սիրահարների այգի և դրան անմիջական կից մայթեր,
61) Երևանի 2800-ամյակի այգի և դրան անմիջական կից մայթեր,
62) Միսաք Մանուշյանի անվան պուրակ և դրան անմիջական կից մայթեր,
63) Հանրապետության հրապարակ և դրան անմիջական կից մայթեր,
64) Ազատության հրապարակ և դրան անմիջական կից մայթեր,
65) Գայի պողոտա,
66) Գայի պողոտայի շատրվանների այգի և դրան անմիջական կից մայթեր,
67) Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի և դրան անմիջական կից մայթեր,
68) Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու այգի և դրան անմիջական կից մայթեր,
69) Վերածննդի այգի և դրան անմիջական կից մայթեր, 
70) Տ. Մեծի անվան այգի և դրան անմիջական կից մայթեր,
71) Ֆ. Նանսենի անվան այգի և դրան անմիջական կից մայթեր։».
4) 10-րդ կետից հետո լրացնել նոր 10.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«10.1. Արգելվում է Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս  ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով անիվների վրա գտնվող շարժական  վճարային տերմինալների տեղադրումը, բացառությամբ այն դեպքերի, եթե դրանց միջոցով առևտուր իրականացվելու կամ ծառայություններ մատուցվելու է միայն ցերեկային ժամերին։ Սույն կետի իմաստով ցերեկային ժամ է համարվում 08.00-ից 23.00-ն ընկած ժամանակահատվածը։»։
2. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 480-Ն որոշման 2-րդ կետում «թույլտվություն ստացած սուբյեկտների մասով» բառերը փոխարինել «թույլտվություն ստացած սուբյեկտներին տրված և գործող թույլտվության մասով» բառերով, իսկ «սուբյեկտների համար» բառերը փոխարինել «սուբյեկտներին տրված և գործող թույլտվության մասով» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
4. 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի հունվարի 1-ը թույլտվություն ստացած սուբյեկտներին տրված և գործող թույլտվության մասով սույն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված կարգավորումների գործողությունները տարածվելու են 2027 թվականի հունվարի 1-ից։ Մինչև 2027 թվականի հունվարի 1-ը սույն կետում նշված սուբյեկտներին տրված և գործող թույլտվության մասով գործելու են մինչև Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 480-Ն որոշումն ուժի մեջ մտնելը Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման հավելվածի 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված պահանջները։
5. 2026 թվականի հունվարի 1-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը թույլտվություն ստացած սուբյեկտներին տրված և գործող թույլտվության մասով սույն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված կարգավորումների գործողությունները տարածվելու են 2027 թվականի հունվարի 1-ից։ Մինչև 2027 թվականի հունվարի 1-ը սույն կետում նշված սուբյեկտներին տրված և գործող թույլտվության մասով գործելու են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման հավելվածի  9-րդ և 10-րդ կետերով նախատեսված պահանջները։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ`                                           ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ


2026թ. ապրիլի 21
      Երևան